«Հաղթանակ» ենթակայանը վերագործարկվեց
«Հաղթանակ» ենթակայանը վերագործարկվեց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այն կարևոր նշանակություն ունի Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածի, ինչպես նաև Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի հուսալի էլեկտրամատակարարման ապահովման հարցում»,- գրել է Պապիկյանը։