Զլատան Իբրահիմովիչը մեկ ոտքով «Նապոլի»-ում է
«Լոս-Անջելես Գելեքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել «Նապոլի»-ում։ Այս մասին տեղեկանում ենք իտալական Gazzeta dello Sport կայքից։
38-ամյա շվեդ ֆուտբոլիստը ցանկանում է 1,5 տարվա պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ և կստանա 5 միլիոն եվրո աշխատավարձ։
Նշվում է, որ այս պահին քննարկվում է աշխատավարձի հետ մանրամասները։
Իբրահիմովիչը այս մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման և դարձել 30 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։