Հաշմանդամային Սպորտի Ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպած առաջնությունը անցավ միջազգային ստանդարտներին համատասխան․ Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․
«Արդեն 3-րդ տարին է կազմակերպում ենք Հայաստանի ուժային եռամարտի առաջնությունները: Այս անգամ ևս Sargis-ի հիմնած Հաշմանդամային Սպորտի Ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպած առաջնությունը անցավ միջազգային ստանդարտներին համատասխան: Շնորհակալ եմ մեր թիմի բոլոր անդամներին, մարզիկներին և մարզիչներին»: