Պետք է միֆ կոտրեմ․ ջրառը երբեք չի ազդել և չի ազդում Սևանի մակարդակի վրա․ նախագիծը ոչ մի բանի մասին է․ Գորգիսյան (տեսանյութ)
Ջրառը երբեք չի ազդել և այսօր էլ չի ազդում Սևանի մակարդակի վրա: Այս մասին Ազգային Ժողովում Սևանա լճի մակարդակի բարձրացմանը վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորիգիսյանը։
«Պետք է միֆ կոտրեմ․ ջրառը երբեք չի ազդել և այսօր էլ չի ազդում Սևանի մակարդակի վրա»,- ասաց Գորգիսյանը՝ վկայակոչելով թվեր։ Նա նաև հավելեց, որ ԱԺ ներկայացված նախագիծը «ոչ մի բանի մասին է»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» օրենքում։
Մանրամասները՝ տեսանյութում