Տանիք ստուգելու գործառույթ ԱԱԾ-ն չպետք է ունենա․ ԱԱԾ-ն լրջագույն կառույց է․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Մարդկանց վերաբերմունքը փոխվելու է ոչ թե կոնկրետ անձանց, այլ հենց ԱԱԾ-ի հանդեպ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով ԱԱԾ քննիչների` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր առանձնատան տանիքի ստուգմանը:
«Մեր ԱԱԾ-ն լրջագույն կառույց է, և մենք բոլորս պարտավոր ենք հարգանքով վերաբերվել ԱԱԾ-ին, քանի որ վերջինիս գործառույթները մեր պես երկրների համար, ես կասեի, նույնիսկ առաջնային են, և այս շատ ցավալի իրադարձությունների պատճառով մարդիկ նաև վերաբերմունքը փոխելու են, և դառնություն է առաջանալու ոչ թե կոնկրետ անձանց, այլ հենց ԱԱԾ-ի հանդեպ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ տանիք ստուգելու գործառույթ ԱԱԾ-ն չպետք է ունենա։
Մանրամասները՝ տեսանյութում