Հարավային Կորեայի ղեկավարությունը 1.8 միլիարդ դոլար կհատկացնի ջրածնային մեքենաների արտադրության համար
Հարավային Կորեայի կառավարությունը պատրաստ է շուրջ 1 ,8 միլիարդ դոլար ներդնել՝ առանց վարորդի ու ջրածնային մեքենաների արտադրությունը խթանելու համար:
Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը՝ Hyundai ընկերությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Մուն Չժե Ինն ասել է, որ իրենց երկիրն արդեն առաջատար է էլեկտրոմոբիլների ու ջրածնային ավտոմոբիլների արտադրության ոլորտում:
Նա հավելել է, որ արդեն 1.6 հազար ջրածնով աշխատող բեռնատարների պատվեր են ստացել Շվեցարիայից: Հարավային Կորեայի նախագահը հավելել է, որ մտադիր են մինչ 2030 թվականը նման ավտոմոբիլների արտադրանքն ավելացնել շուրջ 30%-ով, իսկ միջազգային շուկայում այն հասցնել 10%-ի:
Նմանատիպ մեքենաների մեծ քանակով արտադրությունն ու օգտագործումը 36%-ով կարող է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտվածությունը: