Մեսսին պատմության լավագույններից է․ Ալիսոն Բեկեր
«Լիվերպուլ»-ի ու Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեկկերը խոսել է Լեոնել Մեսսիի մասին։
Նա մասնավորապես նշել է․ «Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Թե՛ Արգենտինայի հավաքականը, և թե՛ «Բարսելոնա»-ն մեծ թիմեր են, որտեղ կան բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Ինձ հաջողվել է իմ թիմերի հետ վերջին 3 հանդիպումներում հաղթել Մեսսիին։
Ես դա արել եմ «Ռոմա»-ի, «Լիվերպուլ»-ի և Բրազիլիայի հավաքականի հետ»։