Խոշոր ավտովթար Երևանում. Շտապօգնության մեքենան կողաշրջվել է (ֆոտո)
Երեւանում, այս գիշեր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունք: