Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ բանակցություններ չի վարում
Արդեն հայտնել էինք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է ստանալ ավելի բարձր աշխատավարձ և ակնկալում է պայմանագրի թարմացում։
Սակայն Daily Mail պարբերականը գրում է, որ այդպիսի բան չկա և իրականում Պոգբան ու անգլիական ակումբը պայմանագրի երկարացման հարց չեն քննարկում։
Ընդգծենք, որ արդեն երկար ժամանակ է անգլիական սպորտային կայքերը գրում են, որ Պոգբան ցանկանում է հանդես գալ Մադրիդի «Ռեալ»-ում և ամեն ինչ անում է, որպեսզի այդ տեղափոխությունը հնարավորինս շուտ լինի։