Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

«Ավանդական արժեքներ և քաղաքականություն». միջազգային կոնֆերանս՝ Բրատիսլավայում


konferanc3

2017թ. դեկտեմբերի 12-ին Բրատիսլավայի «ԷնԷյչ Բրատիսլավա Գէյթ Ուան» հյուրանոցի կոնֆերանս սրահում տեղի ունեցավ «Ավանդական արժեքներ և քաղաքականություն» խորագրով միջազգային կոնֆերանս: «Քաղաքական և տնտեսական վերլուծության ու կանխատեսման պան-եվրոպական կետրոնի» («ՊԱՆԱՊ — Վերլուծություն և Կանխատեսում») և «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» (ԵՀՄՖ) համատեղ ջանքերով կազմակերպված կոնֆերանսը բացեցին «ՊԱՆԱՊ- Վերլուծություն և Կանխատեսում» կենտրոնի համանախագահ և ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը, Սլովակիայի Ազգային խորհրդի (ԱԽ) Կրթության, գիտության, երիտասարդության ու սպորտի գծով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լյուբոմիր Պետրակը և Սլովակիայի ԱԽ Տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Կոնդրոտը:

Բարձր մակարդակով կազմակերպված կոնֆերանսին հրավիրված էին հայտնի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ ու փորձագետներ մի շարք եվրոպական երկրներից: Զեկույցներով հանդես եկան «ՊԱՆԱՊ – Վերլուծություն և Կանխատեսում» կենտրոնի համանախագահ և Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին, ավստրիացի գրող, լրագրող ու թարգմանիչ Հերբերթ Մաուրերը, Չեխիայի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, Չեխիայի նախկին փոխվարչապետ ու արտաքին գործերի նախարար Ցիրիլ Սվոբոդան, գերմանացի լրագրող, քաղաքագետ և հրապարակախոս Ալեքսանդր Ռառը, Սլովակիայի ԱԳՆ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Յան Բորին, Սլովակիայում Հունաստանի Հանրապետության դեսպան Ն. Գ. Մարիա Լուիզա Մարինակեսը, Սլովակիայի նախկին փոխվարչապետ և արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինը, Սլովակիայի նախկին արտաքին գործերի նախարար Պավոլ Դեմեշը և այլք:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին Եվրոպայի առջև ծառացած մի շարք արդիական հիմնահարցեր, ինչպիսիք են քրիստոնեության հետնահանջը և Եվրոպայում իսլամի տարածման մտահոգիչ միտումները, Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից ու Ասիայից չդադարող միգրացիոն հոսքերը, Արևմտյան ու Արևելյան Եվրոպայի միջև համագործակցության հիմնախնդիրները: Անդրադարձ կատարվեց նաև մարդկության համար քաղաքակրթական մարտահրավեր հանդիսացող ավանդական արժեքների ոչնչացման կարևորագույն հարցին, ինչպես նաև ժամանակակից արևմտյան քաղաքակրթության վրա գլոբալացման բացասական հետևանքներին, և մարդկության շրջանում սպառողական հոգեբանություն ու վարքագիծ սերմանելու ու պարտադրելու արատավոր ու քայքայիչ միտումներին:

Կոնֆերանսի ավարտին կազմակերպիչների և մասնակիցների միջև ձեռքբերվեց պայմանավորվածություն՝ շարունակելու հասարակական-քաղաքական հարթակում նախաձեռնված այս երկխոսությունը 2018թ. ապրիլ ամսին նախատեսվող միջազգային գիտաժողովի շրջանակներում:

konferanc

konferanc1

 

konferanc2 konferanc4 konferanc5