Նորաշենում շարունակվում է բողոքի ակցիան (ուղիղ)
Արարատի մարզի Նորաշեն համայքում շարունակվում է երեկվանից` սեպտեմբերի 30-ից սկսված բողոքի ակցիան:
Մարզպետ Գարիկ Սարգսյանը նոր գյուղապետ է նշանակել՝ առանց ավագանու նիստի ու առանց նրան զգուշացնելու: Գյուղապետ Նորայր Գրիգորյանն այդ մասին տեղեկացել է առաջին օրը երեկոյան` գյուղապետարանի պահակից:
Համայնքի բնակիչներն էլ իրենց դժգոհության ալիքն են բարձրացրել, նշելով, որ Նորայր Գրիգորյանն իրենց ընտրած գյուղապետն է: Գյուղացիները մուլտֆիլմի հերոս կոկորդիլոս Գենայի և մարզպետի նկարների վրա «Ամոթ» գրառմամբ պաստառներով ակցիա են կազմակերպել։
Գյուղապետն էլ իր հերթին նկատում է, որ իր և Գարիկ Սարգսյանի միջև լարվածությունն սկսվեց այնպահից, երբ նա աջարկեց իրեն անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն ինքը հրաժարվեց:
Երեկ գյուղապետը նաև հանդիպել է մարզպետի ու գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, սակայն այս հանդիպումը էական արդյունք չի տվել:
Տեսանյութը` Tert.am-ի