Մենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ) Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ «Շատ մեծ կոնսոլիդացիա կա, վաղը, մյուս օրը կտեսնեք». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վահագն Չախալյանը ձերբակալվեց 72 ժամով Սրբազանն ու շարժման անդամներն ամփոփում են օրը Սուրբ Աննա եկեղեցիում․ ՈՒՂԻՂ
Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն
Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ Արարատ Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Թաթոյան Այս տարի սնկից թունավորման 5 դեպք է գրանցվել, տուժել է 8 մարդ. ԱՆ Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծՄենք շփվում ենք եղբայրների պես. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասինԿստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն2024թ. 1-ին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 433 անձնագիրՀաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2024-2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերըԳնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել Սանոսյանը․ «Հետք»
Կարո՞ղ ա, որ Նիկոլ Փաշինյանի տուն եք մտել-դուրս եկել, էդ կապերն են էստեղ գործում. Անի Գևորգյանը լռեցրեց կիրանցեցիների դեմ դուրս եկած Գեղամ Նազարյանին (տեսանյութ)
24 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների կառավարությունը աջակցություն կտրամադրի
25 հեկտար հող չեն վերադարձրել Կիրանցին, դա մեր ականապատ հողն է, մեր հսկողության տակ է եղել, դա մեր հողն է. Կիրանցի բնակիչներ
ԵՄ-ն գովաբանել է Վրաստանի նախագահին «Տելեգրամ»- միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան«Դու ստախոս ես, Աստծո պատժին արժանանաս». ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ լրագրող Անի ԳևորգյանինՀայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշոտյան
Կա´մ այսօր, կա´մ երբեք, մենք պիտի ազատագրենք մեր հայրենիքը. Բագրատ Սրբազանի ուղերձը (տեսանյութ)
Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. Հայտարարություն
Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը որևէ խտիր չի դնում միջոցների միջև, հաճախ ապերախտությամբ մոռացության տալով Եկեղեցու ավանդն իր կյանքում. Եսայի քահանա ԱրթենյանՀայաստանում գերնպատակ պետք է լինի ապրելը, ստեղծագործելը, հարստանալը և հարստացնելը, այլ ոչ թե տառապելը․ ՓաշինյանԿառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը
ԿԽՄԿ աշխատակիցները Բաքվում այցելել են օկուպացված Արցախի նախկին ղեկավարներին
Մհեր Գրիգորյանը պարտավո´ր է քաղաքական հաշվետվություն տալ. Հայաստանը գիշերային կյանքով ապրող օբյեկտ չէ, որ մարդիկ արթնանան ու առավոտը տեղեկանան իրենց գլխին եկածի մասին. Վահե ՀովհաննիսյանԼավ, այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը, որ վերջինիս աշխատակիցները պաստառի համար իրար են փրթում. Աբրահամյան
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են. ՔԿ
Պուտինն ու Սի Ցզինպինը սկսել են բանակցություններըՀայաստանի մի շարք շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքովՀետևողական ենք լինելու ՀՀ տարածքից զիջումների համար մեղավորների պատասխանատվությանը. «Հայաքվե»
ՈՒՂԻՂ. Ոստիկանական ուժեր կիրանցեցիների դեմ
Զզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա ՄկրտչյանՀայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները (տեսանյութ)Դրսից փորձ է արվում երկրում հեղաշրջում, հեղափոխություն իրականացնել. Կախա ՔալաձեՄեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը ՍտրասբուրգՄենք փոխհատուցում չենք ուզում․ մենք չենք ծախվում, էդ փողը մեզ պետք չի․ Կիրանցի բնակիչների տներն անցել են Ադրբեջանի տարածք (տեսանյութ)
Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի իշխանությունն ինքնիշխանության անվան տակ աճուրդի է հանել մեր երկիրը. Թևանյան
Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան
Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է. Կարեն ՃշմարիտյանՀայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի

Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը. ԱԺ-ում հանրային քննարկում է եղել

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մշակվել է արդարադատության նախարարության, ինչպես նաև «Ֆրիդոմ հաուս» (Freedom House) իրավապաշտպան հասարակական կազմակերպության մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ապրիլի 29-ին կայացած քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղհասարակության ներկայացուցիչներ:

Նախաձեռնությամբ մեր երկրում ներդրվում է զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման գործուն համակարգ, ինչը հնարավորություն կտա խթանել էթիկական չափանիշների պահպանումը` դրանով բարձրացնելով լրատվամիջոցների նկատմամբ հասարակության վստահությունը:

«Համակարգի մասին շատ են խոսել տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում` Եվրոպայի խորհուրդը, որը պարբերաբար մեր երկրում իրականացնում է մեդիաոլորտի գնահատում: ԵԽ-ն նշել է, որ Հայաստանում անհրաժեշտ է ներդնել ԶԼՄ-ների ինքնակարգավորման օրենսդրական ճանաչման մեխանիզմը»,- ներկայացնելով նախաձեռնությամբ առաջարկվող հիմնական փոփոխությունները` ասել է ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը:

Օրենքով ԶԼՄ-ներին չի պարտադրվելու ինքնակարգավորվել կամ մաս դառնալ ինքնակարգավորվող որևէ կառույցի, սակայն խրախուսելի է լինելու համակարգին միանալը: Նշվել է, որ ինքնակարգավորման մեխանիզմին միացած և չմիացած լրատվական գործունեություն իրականացնողներն ունենալու են նույն իրավունքներն ու պարտականությունները, բայց ոչ նույն հնարավորությունները:

«Ի վերջո, հանրությունն ունենալու է հրապարակային ռեեստր, որտեղ բոլորս տեսնելու ենք, թե որ ԶԼՄ-ներն են, որոնք պատրաստ են եղել անցնելու այդ ճանապարհով` միանալու այս կամ այն ճանաչված ինքնակարգավորման մարմնին կամ ապագայում` մեդիախորհրդին: Մաս դառնալով այդ բարեփոխումներին` տվյալ ԶԼՄ-ն ցույց է տալու, որ պատրաստ է կրելու հանրային սոցիալական պատասխանատվություն և դառնալու ինքնակարգավորման համակարգի մի մաս»,- նշել է Տիգրան Դադունցը:

Նրա խոսքով՝ նախաձեռնությամբ փորձ է արվում վերանայել ԶԼՄ-ների վերաբերյալ «ավանդական» հասկացությունները և դրանք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Ըստ զեկուցողի` մանրամասն սահմանվել են ԶԼՄ միջոց համարվելու հատկանիշները, ներդրվել է լրատվական գործունեություն իրականացնելու մտադրության գաղափարը: «Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրեն համարում է լրատվական գործունեություն իրականացնող, պետք է ցույց տա այդ գործունեությամբ զբաղվելու մտադրությունը, որը կարող է արտահայտվել տարբեր ձևով»,- ընդգծել է բանախոսը:

Խոսելով Մեդիախորհրդի ձևավորման մասին` նշվել է, որ այն կազմված է լինելու ինքնակարգավորման մարմինների կամավոր միավորումից: Զեկուցողի խոսքով՝ Մեդիախորհուրդը կլինի ինքնակարգավորվող, անկախ և ոչ առևտրային կազմակերպություն:

Նշվել է, որ ՀՀ Կառավարությունը կփորձի ոլորտում իրականացվող բարեփոխումների շուրջ համախմբել միջազգային գործընկերներին:

Զեկուցողը պատասխանել է քննարկման մասնակիցների` առաջարկվող փոփոխությունների, մեդիախորհրդի ձևավորմանն ու գործունեությանը, վերջինիս տրվելիք արտոնություններին, հեղինակային իրավունքի խախտումների մասով Մեդիախորհդի կողմից ԶԼՄ-ների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման հնարավորությանը վերաբերող հարցերին:

Կարևորելով ոլորտում կատարվող փոփոխությունները` գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ նախաձեռնությունն ընդունելի է թե՛ գործադիրի, թե՛ օրենսդիրի և թե՛ քաղհասարակության կողմից:

Նախաձեռնությունը լրամշակվելուց հետո կքննարկվի Կառավարության նիստում: