Այսօր երեկոյան Թայվանի ափերին կմոտենա շատ հզոր թայֆուն
Թայվանում առաջին աստիճանի վտանգավորություն է հայտարարվել՝ կապված մոտեցող Mitag թայֆունի հետ:
Ըստ օդերևութաբանների՝ թայֆունը կղզուն կհասնի երկուշաբթի երեկոյան: Այն շարժվում է ժամում 27 կիլոմետր արագությամբ, իսկ քամու առավելագույն արագությունը մինչ թայֆունի կղզի հասնելը կդառնա ժամում 162 կիլոմետր:
Դրանով պայմանավորված, այսօր փակվել են Թայվանի բոլոր հիմնարկները, գրասենյակներն ու ուսումնական հաստատությունները: