Իսրայելը հրաժեշտ է տալիս Patriot համակարգինՈղբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Կիրանցում սահմանազատման ենթակա 11 կետ ունենք, կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումից (տեսանյութ) Պենտագոնը զենքի արտադրության հարցում շատ լուրջ խնդիրներ ունիԷս պահին էլ են խոցելի Կիրանց գյուղն ու դպրոցը, Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է.Փաշինյանը պատասխանել է իր հեռացման պահանջներին Երբ ՀԱՊԿ-ը իր պարտքը չի կատարում, ու մենք էլի չենք փոխվում, նշանակում է` երկիրը տանում ենք կործանման (տեսանյութ) Եթե մեզ ուզում են վերացնել, ուրեմն մենք պետք ա կառավարենք մեզ վերացնելու էդ ցանկությունը․ Փաշինյան Սահմանազատման գործընթացում միշտ էլ լինում են շեղումներ, մեր տարածքից ոչինչ չի զիջվում. Փաշինյան (տեսանյութ) ԱՄՆ-ը զիջումների չի գնա Ռուսաստանի հետ հարաբերություններումԻնչ փուլերով են անցկացվելու «սահմանազատման գործընթացի» քայլերը Եթե առաջիկա տարիներին կարողանանք պահել մեր պետականությունը, ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա (տեսանյութ) Կադաստրից ասել են` Տավուշի փաստաթղթերը գաղտնի են, կարող են թույլ տալ միայն ծանոթանալ (տեսանյութ) Սահմանի վերարտադրման գործընթացը տևական գործընթաց է, մի կոճակ չէ, ձևավորում ենք սահմանազատման փաթեթ․ Փաշինյան Անկախության ժամանակ ձևավորվեց անկախության հետ աղերս չունեցող սերունդ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ Պետք է լինի սահմանը, որից ներս տարածքը չափելի է՝ սահմանագծումը և սահմանազատումը անել միանգամից․ Առաքելյան 1 օր ջուր չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում Արագածավանում մեքենան հայտնվել է դաշտում. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան Շուրջբոլորը կալանավորված են քաղաքական նկատառումներով․ ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Աբրահամյան Մալյանը կլինի ազատության մեջ․ թող մտածեն նրանք, որ ազատազրկված են հոգով ու խղճով․ Արսեն Բաբայան AntiFake-ի խմբագրությունը դատապարտում է Վերաքննիչի՝ կալանքի դեմ բերված բողոքը մերժելու որոշումը Նարեկին ազատազրկել են ազնիվ քաղաքացիական, հայրենասիրական, համարձակ դիրքորոշում ունենալու համար Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ․ հայտնաբերվել են արյունոտ քարեր ՀՀ իշխանությունները Կիրանցում պատրաստ են հանձնել Ադրբեջանին մոտ 180 մլրդ. քառակուսի մմ տարածք Գրել են՝ 2 որդի ունեմ, ազատել եմ բանակից, մարդու ծիծաղ է գալիս․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը մեզ 60% գարանտիա է միայն տվել. Կիրանցի ղեկավար (տեսանյութ) Վրաստանի ԱԺ-ի և կառավարության մոտ ուժայիններ են մոբիլիզացվել․ իրավիճակը շարունակում է լարված մնալ ԱՄՆ-ն անսպասելի հայտարարություն է արել Ռուսաստանի հետ պատերազմի մասինԸնդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ ՀՀ ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել․ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ 44-օրյա պատերազմի մասնակիցը կառավարության շենքի մոտ նստացույց է սկսում Երևանի շատրվանները գործարկվեցին ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում Ինձ վիրավորողների նկատմամբ ոչ թշնամանք, ոչ ատելություն չունեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք՝ ԱրմավիրումԱյցելել ենք Նոյեմբերյանում տեղի ունեցած սադրանքի արդյունքում ձերբակալված տավուշեցի հայրենակիցներին. Մանուկյան Հանրության մեծ մասը չի գիտակցում, որ մասնակից է իր ինքնութենական, կենսական տարածքի ոչնչացմանը․ Լիլիթ ԳալստյանՎանաձորի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինիԱյս պայքարը պիտի լինի չակնկալիքների պայքար, դիմացը պետք է ստանա պատիվ և հայրենիք. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ)«Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ«Իմ որդուն եմ կորցրել, իմ երկիրն եմ կորցրել, ինձ սնուցողն եմ կորցրել». զինվորի մայր (տեսանյութ)
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Քարվաճառում բեռնատար է շրջվել, Թուրքիայի քաղաքացի է մահացել (տեսանյութ)Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՄենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության Հերի'ք է ԱԺ ամբիոնից վարկաբեկեք իմ սրբությունները. Շպռոտ (տեսանյութ)

Քննարկվեցին կրծքագեղձի և թոքի քաղցկեղների բուժման նորագույն մոտեցումները

Կրծքագեղձի և թոքի քաղցկեղները քաղցկեղի ամենատարածված տեսակներն են Հայաստանում: Այս առումով կարևոր է, որ քաղցկեղի այդ տեսակների բուժման արդյունավետ ու ժամանակակից մոտեցումների ներկայացմանը միտված մասնագիտական քննարկումները պարբերական լինեն: Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդների վերլուծությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչները հենց խնդիր էին դրել խնդրով զբաղվող հայ կոլեգաներին ներկայացնել կրծքագեղձի ու թոքի քաղցկեղների բուժման մեջ կիրառվող նորարարություններն ու միջազգային պրակտիկայի թարմացումները:

ՀՀ առողջապահության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու, Էրեբունի ԲԿ Ուռուցքանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանի ու 8-րդ պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանի կազմակերպած միջացառմանը հրավիրված էին բոլոր հիվանդանոցների ու պոլիկլինիկաների ուռուցքաբաները:

«Ամերիկյան ու միջազգային փորձը և ոլորտի վերջին նորարարությունները ներկայացնելու համար Կալիֆոռնիայից հրավիրել ենք բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ, քիմիաթերապևտ, պրոֆեսոր Կարո Արզուին»,-բացման խոսքում տեղեկացրեց Արմինե Հարությունյանը:

Կարո Արզուն Հայաստանի կոլեգաների առաջ հանդես եկավ ծավալուն զեկույցով՝ իր խոսքում շեշտադրելով, որ մենք արդեն ապրում ենք իմունոթերապիայի կիրառման կարևորության դարում: Նա մանրամասն խոսեց իմունոթերապիայի օգտագործման եղանակների ու առավելությունների մասին:Ըստ վիճակագրական տվյալների՝ իմունոթերապիայի բուժման արդյունքները երկու անգամ գերազանցում են քիմաթերապիայի արդյունքներին, քանի որ այն ավելի թիրախային է վերացնում ախտահարված բջիջները: Սակայն նա նաև նկատեց նաև, որ քաղցկեղի շատ դեպքերի բուժման հարցում արդյունավետ է նաև քիմաթերապիայի ու իմունաթերապիայի համադրության տարբերակը ևս. «Բժիշկը հենց ինքը պետք է հետազոտության ավարտից հետո որոշի բուժման մեթոդների համադրությունների արդյունավետությունը ՝ ըստ հիվանդության փուլի և աստիճանի»,- շեշտեց նա:

Նա ափսոսանք հայտնեց նաև, որ Հայաստանում մոլեկուլյար գենետիկայի ու իմունաթերապիայի հնարավորությունները դեռ լայնորեն չեն կիրառվում ու հույս հայտնեց, որ իր տված տեղեկությունները կնպաստեն, որ Հայաստանում մասնագետները ավելի շատ ձգտեն կիրառել այս մոտեցումները, իմունաթերապիայի դեղամիջոցները:
Ի պատասխան ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդական Հայկուհի Գյոկչյանը նկատեց, որ կան իմունաթերապիայի դեղամիջոցներ, որոնք արդեն հասանելի են Հայաստանում ու կան Հայաստանում նաև մասնագետներ, ովքեր տիրապետում ու կիրառում են այդ դեղամիջոցները, սակայն խնդիրն այն է, որ դրանք շատ թանկ արժեն ու պացիենտների 50-ից մեկն իրեն կարող է թույլ տալ ստանալ այդ դեղամիջոցները: Մեզ հետ զրույցում էլ Հայկուհի Գյոկչյանը շեշտադրեց, որ այժմ աշխատանք է տարվում, որ ապահովագրական համակարգի միջոցով պացիենտները գոնե մինինալ չափով այդ դեղամիջոցները ստանալու հնարավորություն ստանան:

Գիտաժողովին ներկա Առոջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն էլ շեշտեց, որ ուռուցքաբանության ոլորտի շարունանական զարգացումը գերակա ուղղություն է իրենց համար. «Կարևոր է այս հիվանդության վաղ հայտնաբերման, բուժման ու կանխարգելիչ մեթոդների ուղղությամբ աշխատանք տանելը: Ոլորտը բարելավելու և կարգավորելու ուղղությամբ դեռ բավականին անելիքներ ունենք: Մենք բաց ենք աջակցելու ցանկացած ձևաչափով փորձի փոխանակմանն և նոր համագործակցություններին, որոնք օգնում են առաջընթաց գրանցել ուռուցքով հիվանդ պացիենտների օգնելու հարցում»,- նշեց Լևոն Հակոբյանը:

«Էրեբունի» բ/կ կրծքային վիրաբուժության բաժնի վարիչ բ.գ.դ. պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ Հայաստանում կան կենտրոններ ու մասնագետներ, ովքեր առաջընթաց են գրանցում նոր մոտեցումները կիրառելու հարցում: Նա կարևոր հանգանանք համարեց այն, որ մասնավորապես Էրեբունի ԲԿ-ում ուռուցքային խնդրով դիմած ցանկացած պացիենտի բուժման տակտիկան որոշում է Tumor board-ը Ուռուցքաբանության գծով փոխտնօրենի ղեկավարությամբ: Թիմային ու համաձայնեցված աշխատանքը մասնագետների միջև թույլ է տալիս բարձրացնել պացիենտի բուժման արդյունավետությունը:

Mednews.am