Պայթյուն Աֆղանստանում. զոհվել են կանայք և երեխաներ
Աֆղանստանի Ֆարախ շրջանում ինքնաշեն պայթուցիկի պայթյունի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, որոնց թվում կանայք և երեխաներ:
Պայթյունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ բնակելի հատվածում: Ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռևս իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:
Վերջին շրջանում Աֆղանստանում բացի «Թալիբան» ահաբեկչական շարժումից, ակտիվացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը ժամանակ առ ժամանակ ահաբեկչություններ է կազմակերպում երկրի տարածքում: