ԱՄՆ-ի «Դորիան» փոթորիկը հասել է մինչև Բահամյան կղզիներ
«Դորիան» փոթորիկը հասել է Բահամյան կղզիներին։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Փոթորիկը մոտեցել է նաև Աբակո կղզիներում գտնվող Իլբոու-Քեյ բնակավայրին։ Քամու արագությունը մեկ ժամում դարձել է մոտ 298 կիլոմետր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լեհաստան այցը չեղարկել էր հենց փոթորիկի պատճառով, որը ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ի պատմության մեջ կլինի ամենահզորը։