Վերևներից Իջևանի քաղաքապետին ասել են՝ զգուշացիր ավտոմեքենայից․ նա էլ որոշման ամսաթիվը փոխել է․ իջևանցի (տեսանյութ)
Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Արամայիս Համբարձումյանը շարունակում է բողոքել Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի կամայականություններից:
NEWSPRESS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սպանդարյան փողոցի առաջին շենքի 5-րդ բնակարանի բնակիչ Համբարձումյանը հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ է: Նրա սեփականությունը փորձում է իր ձեռքից զավթել քաղաքապետը։ Համենայնդեպս քաղաքացին պնդում է, որ օրինական իրեն պատկանող տարածքը քաղաքապետն ամեն գնով փորձում է յուրացնել և իր հայեցողությամբ օտարել՝ իր հայեցողությամբ։
Արամայիս Համբարձումյանը լուրջ կասկածներ ունի, որ քաղաքապետի թիկունքին կան մարդիկ, ովքեր սատարում են նրան այդ հարցում։ Ավելին, նա գրեթե համոզված է, որ իր բազմաթիվ բողոքների արդյունքում կառավարության կամ կառավարությանն առընթեր գործող վերահսկողության պետական ծառայությունից ինչ-որ մարդիկ, տեղեկացրել են քաղաքապետին, իր բողոքների մասին և հորդորել զգուշանալ։ Այլ կերպ ասած՝ գործում են անարդար՝ խաբելով վարչապետին։
«Կառավարությունից Իջևանի քաղաքապետին ասել են՝ զգուշացիր ավտոմեքենայից։ Հիմա ուզում ա ինձ սուտ հանի՝ որոշում ա փոխել»,- ասում է մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում