«Բարսելոնա»-ն ու «Ատլետիկո»-ն սկսել են Անտուան Գրիզմանի տրանսֆերի շուրջ բանակցությունները
Կատալոնական «Բարսելոնա»-ն ու «Մադրիդի Ատլետիկո»-ն սկսել են բանակցությունները Անտուան Գրիզմանի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։
Կողմերը ցանկանում են նաև եկող շաբաթ հանդիպել իրար հետ, որպեսզի տրանսֆերի շուրջ բոլոր մանրամասների քննարկումը մտնի եզրափակիչ փուլ։
Նշենք նաև, որ հուլիսի 1-ին ֆուտբոլիստի տրանսֆերը 120 միլիոն եվրոյից կդառնա 200 միլիոն եվրո։