Միխաել Բալլակը կարող է դառնալ Ֆրենկ Լեմպարդի օգնականը «Չելսի»-ում
Արդեն այս շաբաթ Ֆրենկ Լեմպարդը կդառնա Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ: Եվ ահա Sky Sport Deutschland-ը նշում է, որ Լեմպարդի մարզչական շտաբում կարող է հայտնվել լոնդոնյան ակումբի նախկին ֆուտբոլիստ Միխաել Բալլակը:
Այս պահի դրությամբ այդ հարցը քննարկվում է: Բալլակն արդեն ստացել է ՈՒԵՖԱ-ի մարզչական Բ լիցենզիան:
Հիշեցնենք, որ նա լոնդոնյան ակումբում խաղացել է 2006-2010 թվականներին: