Աշոտ Կարապետյանը խզեց պայմանագիրը Գանձասար-Կապանի հետ
«Գանձասար-Կապանը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Աշոտ Կարապետյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Կարապետյանին ցուցաբերած նվիրումի ու ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել կարիերայի հետագա ընթացքում։
Հավելենք, որ Աշոտ Կարապետյանը կապանյան թիմի կազմում էր 2016 թվականից։ Այս ընթացքում Կարապետյանն անցկացրել է 41 հանդիպում, դարձել է նաև Հայաստանի գավաթակիր: