Թուրքիայում 17 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել. պատճառը 2016-ի ռազմական հեղաշրջման փորձն է
Թուրքիայում 17 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ 2016 թվականին պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բոլոր 17 մեղադրյալներին դատապարտել են 141 տարվա ազատազրկման՝ առանց վաղաժամ ազատ արձակվելու իրավունքի:
Թուրքիայի կառավարությունը ընդդիմադիր և քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենին է մեղադրում 2016 թվականին պետական հեղաշրջման փորձի մեջ:
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո մոտավորապես 50 հազար մարդ է ձերբակալվել, ավելի քան 160 հազար պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից, այդ թվում և բազմաթիվ զինվորականներ:
Ինքը՝ Գյուլենը, այժմ գտնվում է Ամերիկայի միացյալ նահանգներում և հերքում է իր մասնակցությունն այդ ամենին: