ՈՒկրաինան հանրաքվեի միջոցով կորոշի ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով առաջին պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում, ասել է, որ մտադիր է հանրաքվեի միջոցով որոշել Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցությունը:
Նա հավելել է, որ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ Ուկրաինայի ժողովուրդը պատրաստ կլինի դրան: «Մենք պետք է յուրաքանչյուր ուկրաինացու բացատրենք, թե ինչ է իրենից ներկայացնում ՆԱՏՕ-ն և միայն դրանից հետո անցկացնել հանրաքվե»-ասել է Զելենսկին:
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի գլխավոր ռազմավարություններից մեկն էլ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամակցությունն է: