Իրինա Ղափլանյանը նշանակվել է շրջակա միջավայրի փոխնախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Իրինա Ղափլանյանին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իրինա Ղափլանյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։