Իկեր Կասիլիասի կնոջ մոտ հայտնաբերվել է չարորակ ուռուցք
Պորտուգալական «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասի կնոջ՝ Սառա Կարբոներոյի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք Սարայի ինսթագրամյան էջից, որտեղ նա գրառում է կատարել։
Նա, մասնավորապես, նշել է, որ արդեն վիրահատության է ենթարկվել, և հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում։ Նա նաև ընդգծել է, որ հիվանդության դեմ կպայքարի ևս մի քանի ամիս։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ սրտի կաթված էր ստացել Կասիլիասը, և շատ հավանական է, որ նա այս տարի ավարտի իր կարիերան։