Միայն ԱՄՆ-ում 10,7 մլն մարդ աշխատանքից կփախչի, որպեսզի տեսնի Game of Thrones սերիալի եզրափակիչ սերիան
Հարցումները ցույց են տվել, որ աշխարհահռչակ Game of Thrones սերիալի երկրպագուները պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի դիտեն ֆիլմի եզրափակիչ սերիան։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Խոսքը գնում է ոչ միայն ֆիլմի ամերիկացի երկրպագուների մասին, այլև այլ երկրների։ Նրանք սերիալի եզրափակիչ սերիայի օրը պատրաստ են հիվանդանոց ընկնել, փախչել աշխատանքից, միայն թե տեսնեն, թե վերջապես ինչպես է ավարտվում ֆիլմը։
Հարցումները ցույց են տվել, որ մայիսի 20-ին՝ ֆիլմաշարի վերջին սերիայի ցուցադրման օրը, միայն ԱՄՆ-ում ավելի քան 10,7 միլիոն մարդ աշխատանքի չի գնա, որպեսզի դիտի ֆիլմի եզրափակիչ սերիան։
Հարցումներն իրականացրել են ԱՄՆ-ի ամենահեղինակավոր սոցիոլոգիական կենտրոնները։