Անաստասիա Վոլոչկովան վնասել է ոտքը (ֆոտո)
43-ամյա բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան այնքան ակտիվ է պահել իրեն մալդիվյան հանգստի ժամանակ, որ վնասել է իր ոտքը։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Վոլոչկովան բարձրակրունկներով պարել է, շպագատ նստել և արդյունքում վնասել ոտքը։ Աստղը Մալդիվներում հանգստանում է իր նոր ընկերոջ հետ, և վնասվածքներից հետո նա համացանցում հրապարակում է արել։
Վնասվածքից հետո Վոլոչկովան բուժօգնություն է ստացել: նա նշել է, որ ամեն ինչ շատ ցավոտ է եղել։