«800 վկան կարող են հարցաքննվել 4 տարում». Քոչարյանին մեղադրող կողմը ներկայացրել է ցուցակ. փաստաբան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրել են 10 վկայի ցուցակ, մինչդեռ մեղադրող կողմը ներկայացրել է 800 հոգուց բաղկացած ցուցակ: Ահդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա նկատեց, որ իրենց ներկայացրած ցուցակում ընդգրկվել են ՍԴ դատավորներ, Սամվել Մայրապետյանը, Միքայել Հարությունյանը:
«Պարզ է, որ մեղադրող կողմի ներկայացրած այդ 800 վկան կարող են հարցաքննվել մի 4 տարում»,- նշեց Ալումյանը:
Փաստաբանը ընդգծեց, որ Քոչարյանի մեղադրանքի շարքում կա նաև այնպիսի կետ, ըստ որի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ճնշում է եղել ՍԴ դատավորների նկատմամբ, ընդ որում՝ առանց մասնավորեցնելու՝ որ դատավորների վրա է ճնշում եղել և ինչպես է արտահայտվել այդ ճնշումը:
«ՍԴ բոլոր դատավորներից անհասկանալի սկզբունքով ընտրվել է 2 դատավոր և նախաքննության ընթացքում հենց նրանց են հարցաքննել: Երկուսն էլ, ի դեպ, ժխտել են իրենց նկատմամբ ճնշումը»,-նշեց Ալումյանը, ով հայտնեց, որ միջնորդություն են ներկայացրել դատարանին, որպես վկա ներգրավելու նաև ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին:
Մանրամասները՝ տեսանյութում