Ովքե՞ր կլքեն «Լիվերպուլ»-ն ամռանը․ Marca
Անգլիական «Լիվերպուլ»-ից ամռանը կհեռանան մի քանի ֆուտբոլիստներ։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական հեղինակավոր Marca սպորտային պարբերականից։
Պարբերականը մասնավորապես նշում է, որ թիմից կհեռանան Դանիել Սթարիջն ու Ալբերտո Մորենոն։ Այս երկու ֆուտբոլիստները կհեռանան, քանի որ նրանք չեն մտնում Յուրգեն Կլոպպի ծրագրերի մեջ։
Ընդգծենք, որ դեռևս չեն նշվում, թե անգլիական ակումբն ամռանը ի՞նչ նոր տրանսֆերներ կիրականացնի։