«Մենք Արցախի հետ միասնական ենք, մի բռունցք ենք և ուժեղ. հակառակորդը գիտի այդ մասին». Կոմանդոս (տեսանյութ)
Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավարը, ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն Արկադի Տեր-Թադևոսյանն էր՝ Կոմանդոսը, ով այսօր Արցախում մասնակցել է Եռատոնին նվիրված միջոցառմանը:
Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր համամիտ չէ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարության հետ:
«Ես չեմ հասկանում «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարությունը: Նա ճիշտ է, բայց դա դիվանագիտական հարց է»,- ասում է Կոմանդոսը: Նա նաև չի հասկանում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հայտարարությունները:
«Մինչև Շուշիի ազատագրումը, Արցախը միայնակ էր: Իսկ հիմա մենք միասնական ենք, մի բռունցք և ուժեղ ենք, ու հակառակորդը գիտի այդ մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում