Պոլ Պոգբայի տեղափոխությունը «Ռեալ» կարող է չկայանալ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջատար Պոլ Պոգբայի շուրջ ստեղծված իրավիճակը սկսում է ավելի բարդանալ։ Այդ մասին տեղեկանում ենք անգլիական սպորտային կայքերից:
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալ»-ում չեն պատրաստվում Պոլ Պոգբային տալ այն աշխատավարձը, ինչ նա ստանում է անգլիական ակումբում, և հետևաբար այս հարցը կարող է խոչընդոտ դառնալ ու ֆրանսիացին չի ուզենա տեղափոխվել իսպանական գրանդ։
Հավելենք, որ մանչեսթերյան ակումբում Պոգբան շաբաթական ստանում է մոտ 300 հազար ֆունտ ստերլինգ։