«Գահերի խաղը» կարող էր մի քանի եթերաշրջան ևս երկարել, եթե սերիալը նկարահանվեր ըստ գրքի
Ավելի քան քսան տարի է անցել, ինչ Ջորջ Մարտինը սկսել էր գրել իր հայտնի գիրքը, որի հիման վրա էլ HBO հեռուստաընկերությունը սկսեց նկարահանել «Գահերի խաղը» հեռուստասերիալը:
Այս ընթացքում «Գահերի խաղը» դարձավ բոլոր ժամանակների ամենադիտված ու շահութաբեր հեռուստասերիալը: Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում գրքի հեղինակ Ջորջ Մարտինը պատմել է, որ հեռուստասերիալի ստեղծողները բազմաթիվ կարևոր դրվագներ չեն ներառել ֆիլմում, եթե դրանք ևս ներառվեին՝ «Գահերի խաղը» մի քանի եթերաշրջան էլ կնկարահանվեր:
Ինչպես արդեն հայտնել են ֆիլմի պրոդյուսերներ Դեվիդ Բենիոֆը և Դենիել Ուայզը, հեռուստասերիալի ութերորդ եթերաշրջանը կլինի վերջինը: Գրքի հեղինակը խոստովանել է, որ ինքն էլ չգիտի,թե ինչպիսի ավարտ կունենա ֆիլմը, քանի որ չի կարդացել սցենարը և ոչ էլ դիտել է հեռուստասերիալի վերջին եթերաշրջանը:
Նա ասել է, որ համոզված է, որ ֆիլմի ավարտը ամեն դեպքում կհամընկնի իր մտահղացման հետ, որով նա վեց տարի առաջ կիսվել էր ֆիլմի պրոդյուսերների հետ: