«Ժամանակ». Մեծ աղմուկով ձերբակալված ՊԵԿ պաշտոնյան անաղմուկ ազատ է արձակվել. որտեղ է նա հիմա
«Ժամանակ» թերթը գրում է.
«Անցած տարի հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը մեծ աղմուկով կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով բերման ենթարկեց ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ, Սեւանի հարկայինի պետ Սուրեն Էլոյանին, նրա տեղակալ Սամսոն Առաքելյանին եւ տեսուչ Վաղարշակ Լալայանին։ Հարուցվեց քրեական գործ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ։
Ուշագրավ է, սակայն, որ մեծ աղմուկով ձերբակալված, ապա կալանավորված Սեւանի հարկայինի պետ Էլոյանը վերջերս բավական անաղմուկ ազատ է արձակվել եւ վայելում է իր հանգիստը։ Որոշ տեղեկություններով՝ նա ներկայումս Մոսկվայում է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում