«Էհ, բերեք 6 նախարարություն, 3 նախարար կնշանակենք ու ամեն մեկը 7-8 ոլորտ, ի՞նչ ա եղել ո՞ր». Միքայել Մելքումյան (տեսանյութ)
Ցավում եմ, որ բովանդակային քննարկում չկայացավ: Այս մասին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխություններին:
«Դուք չապացուցեցիք և չեք էլ կարող ապացուցել, թե ինչ արդյունավետություն է ապահովելու կառավարության օպտիմալությունը: Է, բերեք 6 հատ նախարարություն, 3 նախարար կնշանակենք, ամեն մեկը 7-8 ոլորտ, ի՞նչ ա եղել ո՞ր»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ տնտեսական հեղափոխություն այս կառուցվածքով կառավարությունը չի կարող ապահովել, և ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին:
Մանրամասները՝ տեսանյութում: