Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիա»-ն
Վերջին օրերին գերմանական սպորտային կայքերը գրում են, որ Մյունխենի «Բավարիա»-ն ամռանը կհեռացնի թիմի մարզիչ Նիկո Կովաչին և կփորձի նոր թիմ կառուցել։
Ըստ կայքերի՝ նոր մարզչի ամենահավանական թեկնածուն Ժոզե Մոուրինյուն է։
Դեռ առիթ չի ստեղծվել, որ այս հարցի շուրջ Ժոզե Մոուրինյուն պարզաբանում տա, սակայն իր հարցազրույցների ժամանակ նա նշել է, որ Գերմանիայի առաջնությունն այդքան էլ դիտարժան չէ։
Ընդգծենք, որ Մոուրինյուի ծառայություններով հետաքրքրված է նաև ֆրանսիական «Մոնակո»-ն։