Ես խնդրում եմ՝ պատրաստված մարդկանց ուղարկեք ԱԺ, սա քաղաքական ամբիոն է. Մելքումյան (տեսանյութ)
«Հիշո՞ւմ եք, այն ժամանակ, որ ասում էին՝ եթե պարտք են տալիս, ուրեմն լավ ա, ուրեմն վստահում են, բայց պետք է տեսնել այդ գումարները նպատակային են ծախսվում, թե՞ չէ»:
ԱԺ նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա դիտարկմամբ գումարները ծախսելու անատոմիան նույնն է:
Նա նաև տարակուսանք հայտնեց թոշակների բարձրացման հետ կապված՝ նշելով, որ թվերն իրար չեն համապատասխանում: Միքայել Մելքումյանը նշեց այն թվերը, որոնք ներկացրել են փոխնախարարները՝ միևնույն ժամանակ հայտարարելով. «Ես խնդրում եմ էստեղ պատրաստված մարդկանց ուղարկեք, սա քաղաքական ամբիոն է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դահլիճից արձագանքեցին, որ Մելքումյանը սխալ թվեր է ասում, ինչին պատգամավորն արձագանքեց:
«Դե ես ձեր ԱԺ ուղարկած փոխնախարարի ասած թվերն եմ կրկնում ու դրա համար եմ ասում՝ խնդրում եմ էստեղ պատրաստված մարդկանց ուղարկեք»:
Մանրամասները՝ տեսանյութում