Ավտոմեքենաների ջարդ՝ Սարալանջի ճանապարհին. կա 7 վիրավոր, 3-ը՝ երեխա. Shamshyan.com (ֆոտո)
Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Infiniti մակնիշի 20 NA 011 համարանիշի, Opel մակնիշի 35 ZX 315 համարանիշի, Nissan Senatra մակնիշի 40 ՕՕ 400 համարանիշի և Toyօta Vitz մակնիշի 34 MN 212 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երեխաները՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն, իսկ մեծահասակները՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավտոմեքենաներից Nissan-ն ու Toyota Vitz-ը վերածվել են մետաղե ջարդոնի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում