Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-ի՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից, Լոնդոնի «Արսենալ»ի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է լոնդոյան ակումբի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Այս պայքարում Մխիթարյանն առաջ է անցել թիմի ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազեթից։
Մխիթարյանը փետրվար ամսին էր ապաքինվել վնասվածքից և նորամուտի խաղերում իրեն հոյակապ դրսևորեց։
Նա դա դարձավ 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ընդգծենք, որ ԱՊԼ-ի վերջին տուրում Մխիթարյանը չկարողացավ մասնակցել իր նախկին թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հանդիպմանը, քանի որ ուներ փոքրիկ վնասվածք։