Արտակարգ դեպք Երևանում. «գլխարկով, բաճկոնով քաղաքացին» ներխուժել է «Հայփոստ»-ի բաժանմունք և գումար պահանջել. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 1-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում գլխարկով, բաճկոնով քաղաքացին մտել է Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի 0065 փոստային բաժանմունք և աշխատակցից պահանջել գումար:
Փոստ ներխուժողը դիմադրության հանդիպելուց հետո փոստից գողացել է 2 հազար դրամ և դիմել փախուստի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտ կատարողի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:դեպքի վայր է ժամանել վարչական շրջանի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: