Մոսկվայում այրվում է Չայկովսկու անվան կոնսերվատորիայի շենքը
Մոսկվայի ազգային կոնսերտավորիայում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Այրվում է շենքի երրորդ հարկը։
Հրդեհի մասին հաղորդվել է այսօր առավոտյան։ TACC գործակալությունը հայտնում է, որ հրդեհը 2-րդ աստիճանի է։ Այս պահին տեղում աշխատում են 15 հրշեջներ։
Տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան։ Տեղում աշխատում է նաև ոստիկանությունը և փորձում է պարզել հրդեհի բռնկման մանրամասները։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։