Մեգան Մարքլը ԱՄՆ-ում երեկույթ է կազմակերպել
Արքայազն Հարրիի հղի կինը՝ Մեգան Մարքլը, Մանհեթենում երեկույթ է կազմակերպել: Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Սա Մարքլի առաջին այցն է Ամերիկա, ինչ նա ամուսնացել է արքայազն Հարիի հետ: Երեկույթը կազմակերպվել է ապագա երեխայի պատվին, այն այսպես կոչված baby shower երեկույթ է:
Երեկույթի հայտնի հյուրերն են եղել Սերենա Ուիլյամսը, Ջորջ և Ամալ Քլունիները, դերասանուհի Աբիգայիլ Սպենսերը: Մարքլի և Հարրիի առաջնեկը լույս աշխարհ կգա ապրիլի վերջին: