Սասուն Միքայելյանի մարմնի բեկորներն ու Թագուհի Թովմասյանի խայտառակ պատկերացումներն Արցախի մասին
Սեփական թերթով մշտապես Հայաստանի կողմից Ադրբեջանին զիջվող հողերի մասին գրող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի պատկերացումներն Արցախյան հարցի վերաբերյալ 180 աստիճանով փոխվել են՝ պատճառը բոլորիս հասկանալի է՝ անել ամեն ինչ իրենց քաղաքական «կնքահայր» Նիկոլ Փաշինյանին ջրից չորս դուրս հանելու համար:
Հոգ չէ, որ Փաշինյանն Ալիևի հետ արդեն երեք անգամ ոչ պաշտոնական հանդիպումներ է ունենում, հոգ չէ, որ Փաշինյանը ժամուկես Ալիևի հետ քննարկում է Արցախյան խնդրի բանակցությունների պատմությունը, հոգ չէ, որ Ալիև-Փաշինյան անօրակարգ հանդիպման մասին հայ հասարակությանն իրազեկելու փոխարեն՝ Փաշինյանը նախընտրում է լայվ մտնել և խոսել պարգևավճարների մասին՝ միտումնավոր շեղելով հասարակության ուշադրությունն Արցախյան խնդրից, թեև Հանրապետության հրապարակում ամեն վայրկյան խոստանում էր հաշվետու լինել նույն հրապարակին:
Թեև ողջ ազգը մտահոգված է այս մութ պատմությունների իրական բովանդակությամբ, Թագուհի Թովմասյանը հանգիստ խորհուրդ է տալիս չմտահոգվել, որոհետև եթե Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ասելու բան լիներ, Փաշինյանը կասեր:
Այսինքն՝ պատգամավորը փաստում է, որ բան չկա ասելու:
Արդեն ութ ամիս է՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ստանձնած մարդն ասելիք չունի ազգի համար թիվ մեկ կարևորություն ներկայացնող հարցի վերաբերյալ: Եվ սա, ըստ Թագուհի Թվմասյանի, նորմալ է, բան չկա ասելու՝ չի ասվում…
Բնականաբար, Եթե Թագուհի Թովմասյանն այս պահին շարունակեր լինել թերթի գլխավոր խմբագիր, հիմա թերթի աղբյուրների միջոցով սողոսկել էր այդ մութ պատմությունների մեջ և ահազանգող մի քանի հոդված գրել, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ դարձել է պատգամավոր, ուրեմն՝
- պետք է լռել,
- պետք է սատարել նրա անկարողությունն ու անգործությունն Արցախի հարցում,
- պետք է աջակից լինել այդ անլուրջ մոտեցմանը, իսկ որ ամենակարևորն է՝
- պետք է պարտադրել հասարակությանը հարգել Արցախյան ազատամարտով անցած Սասուն Միքայելյանի մարմնում հայտնված բեկորներն ու նրա տեսակետը հեղափոխության և Արցախյան ազատամարտի վերաբերյալ:
Ինչևէ, ցավով ենք արձանագրում, որ հարյուրավոր մարդկանց սպաումները և ակնկալիքները գնալով ի չիք են դառնում, որովհետև Թագուհի Թովմասյանը՝ որպես փաշինյանական թիմի հեթական պատգամավոր, երեկ ապացուցեց՝ պատգամավոր լինելը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ: