Մահացել է Միշել Լեգրանը
87 տարեկանում մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը։ Այդ մասին հաղորդում է «Լը Մոնդը»:
Ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին Փարիզում։
Լեգրանը «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի տասներկուակի դափնեկիր է։ 2003 թ-ին արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:
Նրա մայրը դաշնակահարուհի Մարսել-Տեր Միքայելյանն է: