«Դատավորն ինձ ասեց՝ բալեդ մեռնի». աշխատանքից զրկված կնոջ խնդրին ոչ ոք չի արձագանքում (տեսանյութ)
Մոտ 16 տարի Նինա Իվանովան փորձում է վերականգնել իր ոտնահարված իրավունքները։ Նա «Արմենիա» ԲԿ-ի նախկին աշխատող է: Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում վստահեցնում է՝ ԲԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի կամայականությունների հետևանքով իրեն ապօրինաբար հեռացրել են աշխատանքից:
Նրան, արդեն 3 տարի, թույլ չեն տալիս օգտվել անգամ պոլիկլինիկայի ծառայություններից, ինչն իրեն այդքան անհրաժեշտ է։
Իրավունքները վերականգնելու ակնկալիքով դիմել է տարբեր ատյանների։ Մեզ հետ զրույցում պատմեց, որ վերջերս եղել է նաև Վճռաբեկ դատարանում։ Ժամանակին նրա գործով զբաղված, այժմ արդեն քրեական գործերով դատավոր Ելիզավետա Դանիելյանը անցակետի մոտ հանդիպել է Նինա Իվանովային։
«Ասեց՝ Նոր տարիդ շնորհավոր։ Ասեցի՝ էսքան բան արեցիր՝ ինձ տնից զրկեցիր, աշխատանքից զրկեցիր, հիմա ի՞նչ երեսով ես Նոր տարիս շնորհավորում։ Ասեցի՝ Աստված կա վերևում ու ամեն մարդ դատաստան կտեսնի։ Հետ դարձավ ու ինձ ի՞նչ ասի, որ լավ լինի, ասեց՝ բալեդ մեռնի»,- նեղսրտած պատմեց կինը։
Մանրամասները՝ տեսանյութում