Պաշտոնական․ Սեսկ Ֆաբրեգասը տեղափոխվեց ֆրանսիական «Մոնակո»
Ձմեռային տրանսֆերային պատուհանը կամաց-կամաց սկսում է գործի անցնել։ Առաջին տարօրինակ ու անսպասելի տրանսֆերն արդեն կայացավ։ Լոնդոնի «Չելսի»-ից հեռացավ իսպանացի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը։
Ֆաբրեգասը տեղափոխվեց ֆրանսիական «Մոնակո», որտեղ թիմի գլխավոր մարզիչն իր նախկին թիմակից Տիերի Անրին է։
Ընդգծենք, որ Ֆաբրեգասին իր թիմում էր ցանկանում տեսնել նաև իտալական «Միլան»-ը, սակայն Սեսկը ցանկացավ տեղափոխվել ֆրանսիական ակումբ։