Վանաձորում ավտովթար է եղել․ կան տուժածներ
Հունվարի 10-ին, ժամը 23:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրակի խճուղում՝ ջերմաէլեկտրակայանի մոտակայքում, բախվել են «Mitsubishi Pajero» մակնիշի (վարորդի անձը չի հաջողվել պարզել) և «Mitsubishi Airtrek» մակնիշի (վարորդը՝ Կ. Ա.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Լ. Ա.-ն (ծնված 2015 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: