Ավստրալիայում փակվել են մի շարք դեսպանատներ.պատճառը տարօրինակ ծանրոցներն են
Այսօր Ավստրալիայի մի քանի քաղաքներում իրենց նստավայրերից էվակուացրել են մի շարք դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների:
Ընդհանուր թվով 14 դեսպանատներ ու դիվանագիտական կառույցներ են փակվել, որոնց թվում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի և այլ երկրների դեսպանատներ:
Նման գործողության պատճառն այն է, որ վաղ առավոտյան տասնյակ դեսպանատներ ու դիվանագիտական կառույցներ կասկածելի ծանրոցներ են ստացել փոստով: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, մի քանի ծանրոցների մեջ ազբեստ է հայտնաբերվել, որը հայտնվելով մարդու թոքերում, լուրջ առողջական խնդիրներ կարող է առաջացնել:
Պաշտոնական որևէ հայտարարություն դեռևս չի արվել: