Հենրիխ Մխիթարյանը կհեռանա՞ «Արսենալ»-ից
Այս մրցաշրջանը Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստների համար բարդ ստացվեց, քանի որ թիմ եկավ նոր մարզիչ, ով էլ իր հետ բերեց նոր օրենքներ։ Ու արդյունքում ֆուտբոլիստներից շատերը ստիպված են լքել ակումբը։
Այս օրերին անգլիական սպորտային պարբերականները գրում են, որ ամռանը Հենրիխ Մխիթարյանը ստիպված է լինելու լքել թիմը, քանի որ Ունաի Էմերին ցանկանում է Հենրիխի դիրքում գնել 1-2 ֆուտբոլիստի, ովքեր միանշանակ փոխարինելու են հայ ֆուտբոլիստին։
Նշվում է նաև, որ Մխիթարյանին փոխարինելու թեկնածուներից մեկը կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Դենիս Սուարեսն է, ում անձամբ Ունաի Էմերին է ցանկանում բերել իր թիմ։