Աբովյանի երիտասարդական թաղամասի շինարարությունն ընթանում է մեծ թափով (տեսանյութ)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյանում կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի շինարարական աշխատանքներն ընթանում են մեծ թափով:
Նախնական հաշվարկով՝ կառուցվելու է 9 և 10 հարկանի 17 բնակելի շենք:
Թաղամասն ունենալու է նաև ավտոկայանատեղի, խաղահրապարակներ, զրուցարաններ, մանկապարտեզ, սուպերմարկետ, լվացքատուն և բնակիչներին անհրաժեշտ բոլոր հարմարությունները:
Չնայած ձմռան ցրտին, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, այս օրերին էլ լայն թափով շարունակվում են շինարարական և բետոնալցման աշխատանքները:
Գագիկ Ծառուկյանը շինարարներին ու մասնագետներին հանձնարարել է առավել մեծ ուշադրություն դարձնել հատկապես շենքերի սեյսմակայունությանը: