ԱՄՆ-ի դատախազությունը հայց է ներկայացրել Facebook-ի դեմ
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի գլխավոր դատախազը հայց է ներկայացրել Facebook սոցիալական կայքի դեմ՝ նրան մեղադրելով իր աշխատակիցների անձնական տվյալների գաղտնիությունը չպահպանելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Կոլումբիայի շրջանային դատախազ Կարլ Ռեյսինը լրագրողներին հայտնել է, որ աշխատանքներ են տարվում այլ շրջանային դատախազությունների հետ ևս, որպեսզի նրանք էլ պաշտպանեն իրենց քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությունը Facebook-ում:
Հիշեցնենք, որ կայքի շուրջ մեծ սկանդալ առաջացավ այն բանից հետո, երբ վերջինս Cambridge Analytica հետազոտական ընկերությանն իր օգտատերերի վերաբերյալ անձնական տվյալներ փոխանցեց, թե այս կամ այն հարցի շուրջ ինչպիսի վերաբերմունք են դրսևորում Facebook-ի օգտատերերը: