Կա′մ Իսկո, կա′մ Պոգբա․ «Յուվենտուս»-ն առաջարկով կդիմի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին
Ֆուտբոլային մրցաշրջանը կիսվում է, շուտով կբացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը, իսկ գրանդ ակումբները արդեն հիմա նախապատրաստում են տրանսվերային առաջարկները։
Իտալական սպորտային կայքերը գրում են, որ Թուրինի «Յուվենտուս»-ն արդեն պատրաստել է իր առաջարկը։ Թուրինցիները Պոգբայի համար մանչեսթերյան ակումբին կառաջարկեն 80 միլիոն եվրո։
Անձամբ Պոգբան դեմ չէ Թուրին վերադառնալուն։ Այստեղ միակ խոչընդոտը կարող է կայանալ Ժոզե Մոուրինյուի պաշտոնանկությունը, որից հետո «Յունայթեդ»-ի մի շարք ֆուտբոլիստներ կցանկանան մնալ ակումբում։
Ընդգծենք, որ Պոգբայի տրանսֆերի ձախողման դեպքում իտալական ակումբը կդիմի Իսկոյի գործակալներին։